Մատչելիության հղումներ

logo-print

Deutsche Welle․ Գերմանացիների 91 տոկոսը չի վստահում Թուրքիային


Գերմանիա - Թուրքերի ցույցը Բունդեսթագի շենքի դիմաց՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդունելու պահանջով, Բեռլին, 1-ը հունիսի, 2016թ․

Գերմանիա - Թուրքերի ցույցը Բունդեսթագի շենքի դիմաց՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդունելու պահանջով, Բեռլին, 1-ը հունիսի, 2016թ․

Գերմանացիների մեծամասնությունը աջակցում է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ARD մեդիաընկերության անցկացրած սոցհարցումների արդյունքները:

Բանաձևին կողմ է արտահայտվել հարցվածների 74 տոկոսը, և միայն 18 տոկոսն է կարծիք հայտնել, որ դրա ընդունումը սխալ քայլ էր:

Միևնույն ժամանակ, հարցվածների 57 տոկոսը համոզված է, որ բանաձևի ընդունումը բացասական հետևանքներ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա:

Հարցմամբ ընդգրկված գերմանացիների 91 տոկոսը համարում է, որ Թուրքիային որպես գործընկեր չի կարելի վստահել, իսկ Թուրքիային վստահելի գործընկեր է համարել միայն 7 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG