Մատչելիության հղումներ

Ալիևը Բեռլինում կքննարկի նաև Ղարաբաղի հարցը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Բեռլինում, հունվար, 2016թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Բեռլինում, հունվար, 2016թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա: Հունիսի 7-ին նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ալիևի բանակցությունները, գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական NewsKitchen պարբերականը, պաշտոնյան հայտնել է, որ ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

XS
SM
MD
LG