Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին


Արման Թաթոյան, արխիվ

Արման Թաթոյան, արխիվ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը և ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

«Դեսպան Ավակովը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

Պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, ինչպես նաև հաստատել իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու»,- մասնավորապես, նշված է տարածված հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG