Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց


Թուրքիա - Թուրք ազգայնականները բողոքի ակցիա են անցկացնում Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց, 2-ը հունիսի, 2016թ․
Թուրքիա - Թուրք ազգայնականները բողոքի ակցիա են անցկացնում Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց, 2-ը հունիսի, 2016թ․

Թուրքիայի իրավապահները շրջափակել են Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքը՝ բողոքի ակցիայի պատճառով, որը տեղի է ունենում նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեմ: Այս մասին հաղորդում Deutsche Welle-ն՝ վկայակոչելով գերմանական DPA գործակալությունը:

Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանությունը փակել է հյուպատոսարան տանող ճանապարհը, որի վրա ավելի վաղ տեղադրվել էին ջրցաններ:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նմանատիպ բողոքի ակցիաների մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG