Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Բաքվում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախապատրաստվում, որը տեղի է ունենալու Բաքվում: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Այո, նման հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այն բանից հետո, երբ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները, մենք իսկապես կհաղորդենք», - հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպումը պետք է տեղի ունենա տարվա երկրորդ կեսին:

XS
SM
MD
LG