Մատչելիության հղումներ

Վեհափառը շնորհակալական նամակ է հղել Բունդեսթագի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, արխիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, արխիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության, իր նամակում «Նորին Սրբությունը, բարձրորեն արժևորելով պատմական արդարության վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների և ողջ ժողովրդի արտահայտած բարի կամքը, մասնավորապես ընդգծել է. - «Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին` ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը»:

«Ի դեմս Ձեզ, Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին և բարեսեր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք և նախանձախնդրություն մարդկային համընդհանուր արժեքների և իրավունքների պաշտպանության աստվածահաճո առաքելության մեջ»,- նաև նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG