Մատչելիության հղումներ

Օհանյանն այցելել է ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում


ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը զորահանդեսի ժամանակ, 28-ը մայիսի, 2016թ.
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը զորահանդեսի ժամանակ, 28-ը մայիսի, 2016թ.

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG