Մատչելիության հղումներ

Գողթեցիները փակել են Գեղարդ տանող ճանապարհը


Գառնեցիներիը փակել են գյուղ տանող ճանապարհը, արխիվ

Գառնեցիներիը փակել են գյուղ տանող ճանապարհը, արխիվ

Նրանք պահանջում են չեղարկել Գեղարդալճի ծրագիրը։

Առավոտից գողթեցիները փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են չեղարկել Գեղարդալճի ծրագիրը։

Ըստ այդ ծրագրի, Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս համակարգով ոռոգման ջուր է մատակարարվելու Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ համայնքներին, Գեղադիր գյուղի մի մասին և Ջրվեժի ամառանոցներին:

Գյուղացիները պնդմամբ, այդ ջուրը ոչ թե գյուղացիների հողատարածքները ջրելու համար է տարվում, այլ իշխանավորների, օլիգարխների տարածքներն ու այգիները ջրելու համար։

Ցուցարարներն ասում են, որ Գողթն ունի 700 հեկտար ոռոգելի տարածք, իսկ եղած ջուրը չի բավականացնում իրենց դաշտերն ու այգիները ջրելու համար։ «Գիլասն արդեն դաշտերում չորանում է, ջուր չկա որ ջրենք», - «Ազատության»-ն ասաց գյուղացիներից մեկը։

Հիշեցնենք, արդեն մոտ երկու տարի է գառնեցիներն էլ պահանջում են չեղարկել Ազատ գետի հաշվին Արտաշատի 12 գյուղեր ոռոգելի դարձնելու ծրագիրը։ Գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրեց, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաև գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջեցին մինչև քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։

Այսօր գյուղացիները փաստում են, որ շինաշխատանքները դադարեցնելու փոխարեն, բանվորները սկսել են նաև գիշերներն ինտենսիվ աշխատել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG