Մատչելիության հղումներ

Ոստիկանապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանդիպումը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ, 2-ը հունիսի, 2016թ․

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանդիպումը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ, 2-ը հունիսի, 2016թ․

Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է «արդեն ավանդական համագործակցության», մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության «հետևողական բարեփոխման» և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում:

Ռիչարդ Միլսը ներկայացրել է դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և գոհունակություն հայտնել, որ ԱՄՆ դեսպանատունը իրավապահ հարցերով խորհրդատուի միջոցով անմիջականորեն կարող է աշխատել ոստիկանության պետի և ոստիկանության այլ ղեկավար պաշտոնյաների հետ: «Հպարտ ենք, որ գործակցում ենք ձեզ հետ և կիսվում իրավապահ տարբեր մոտեցումների վերաբերյալ փորձով»,- ասել է դեսպան Միլսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG