Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է, որ հզորացնելով Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում տեղակայված ստորաբաժանումները՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում առճակատման չի ձգտում:

«Մենք ուժեղացնում ենք մեր հավաքական պաշտպանությունը ոչ թե հակամարտություն սադրելու, այլ կանխելու համար»,- ասել է Ստոլտենբերգը և ավելացրել, որ ՆԱՏՕ-ն նոր «սառը պատերազմ» չի ուզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG