Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց Իրանի հետ ոչ-վիզային ռեժիմի հաստատմանը


Կառավարության շենքը Երևանում

Կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության փոխանցմամբ, համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ Հայաստանի և Իրանի քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG