Մատչելիության հղումներ

Հայաստանը խոշոր հաշվով հաղթեց նաև Էլ-Սալվադորին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տոնում է խփած գոլը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տոնում է խփած գոլը, արխիվ

Ժամեր առաջ Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի վստահ հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ արդեն 2-րդ րոպեին Խավի Գարսիան գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկել է հաշիվը: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ են դարձել Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը:

Հիշեցնենք՝ նույնպես Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում մայիսի 28-ին կայացած նախորդ ընկերական հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը 7:1 հաշվով ջախջախեց Գվատեմալայի թիմին՝ տանելով առայժմ ամենախոշոր հաղթանակը իր պատմության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG