Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ և ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այնուհետև Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան և մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին և նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Ղարաբաղի շրջանների և բնակավայրերի շենացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG