Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան Անկարային հիշեցնում է հարաբերությունների բարելավման «առաջին քայլը»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլում դեռ սպասում են, որ պաշտոնական Անկարան ներողություն կխնդրի և փոխհատուցում կվճարի անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական օդանավը խոցելու համար: Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտարարել է, թե Ռուսաստանն ափսոսում է, որ Թուրքիան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել միջադեպի պատճառով երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու համար:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե չի հասկանում՝ ինչ «առաջին քայլ» է ակնկալում Մոսկվան Անկարայից, և մտահոգություն էր հայտնել «օդաչուի սխալի» պատճառով երկու երկրների միջև հարաբերությունների «զոհաբերման» կապակցությամբ:

Թուրքիան, հիշեցնենք, հրաժարվում է միջադեպի համար ներողություն խնդրել Ռուսաստանից՝ պնդելով, թե Սիրիայում մարտական գործողություններին մասնակցող ռուսական Սու-24-ը հայտնվել էր իր օդային տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG