Մատչելիության հղումներ

Պաշարված Ֆալուջայում առնվազն 20 հազար երեխա կա, ահազանգում է ՅՈւՆԻՍԵՖ-ը


Իրաքի ԶՈւ զինծառայողները Ֆալուջայի համար մարտերում, 31-ը մայիսի, 2016թ․

Իրաքի ԶՈւ զինծառայողները Ֆալուջայի համար մարտերում, 31-ը մայիսի, 2016թ․

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը ահազանգում է, որ առնվազն 20 հազար երեխա է մնում Ֆալուջա քաղաքում, որը ազատագրելու համար Իրաքի կառավարական ուժերը կռվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ:

«Մենք մտահոգված ենք ծայրահեղ բռնությանը դեմ հանդիման երեխաների պաշտպանության հարցով», - այսօր հայտարարել է Իրաքում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսը՝ հավելելով, որ պաշարված քաղաքում երեխաներին սպառնում է հավաքագրում՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, և բաժանում ընտանիքներից, եթե նրանց հաջողվի լքել քաղաքը:

Իրաքի զինված ուժերը, որոնց աջակցում են շիա աշխարհազորայինները և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը, մայրաքաղաք Բաղդադից 70 կիլոմետր արևմուտք գտնվող Ֆալուջայի ազատագրման գործողությունը սկսել են մայիսի 23-ին: Ֆալուջան իրաքյան առաջին քաղաքն է, որ անցել է ԻՊ-ի վերահսկողության տակ՝ 2014 թվականի հունվարին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված Ֆալուջայում ներկայումս շուրջ 50 հազար քաղաքացիական անձ է մնում:

Երեկ էլ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակն էր ահազանգել, որ հարյուրավոր ընտանիքներ ահաբեկչական խմբավորման կողմից որպես կենդանի վահան են օգտագործվում Ֆալուջայի կենտրոնում մարտերի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG