Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի վարչապետը կմեկնի Շվեյցարիա, ապա Ֆրանսիա


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին աշխատանքային երկօրյա այցով կմեկնի Շվեյցարիա, ապա Ֆրանսիա:

Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետն այցի շրջանակներում կհանդիպի Ժնևի և Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ:

Հանդիպումների ընթացքում Հարությունյանը նրանց հետ կքննարկի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG