Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Իդլիբում օդային հարվածների մասին լուրերը


Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Իդլիբում, 30-ը մայիսի, 2016թ.
Սիրիա - Ռմբակոծության հետևանքները Իդլիբում, 30-ը մայիսի, 2016թ.

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ ռուսական օդուժը անցած գիշեր հարվածներ չի հասցրել սիրիական Իդլիբին: Գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մարտական առաջադրանքներ այդ շրջանում չեն իրականացվել, իսկ զոհվածների մասին տեղեկությունները անվանել է «սարսափազդու լուրեր»:

Ավելի վաղ սիրիացի իրավապաշտպանները հաղորդել էին, որ ռուսական օդուժի հարվածների թիրախ է դարձել, մասնավորապես, հիվանդանոցը: Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածների թվում կան նաև երեխաներ:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 60 քաղաքացիական անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG