Մատչելիության հղումներ

logo-print

Եվս 60 հազար կցորդ սարք բաժանելուց հետո միայն անալոգային հեռարձակումը կանջատվի


Երևանի հեռուստաաշտարակը

Երևանի հեռուստաաշտարակը

Այն պետք է անջատվեր դեռ այս տարվա հունվարին, սակայն գործընթացը կրկին հետաձգվեց։

Անալոգային հեռարձակումը կանջատվի միայն երբ լրացուցիչ 60 հազար կցորդ սարքերը բաժանվեն սոցիալապես անապահով խմբերին։ Այդ մասին երկուշաբթի օրը խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Անալոգային հեռարձակումը պետք է անջատվեր դեռ այս տարվա հունվարին, սակայն գործընթացը կրկին հետաձգվեց։

«Անցած տարվա ավարտին կառավարությունը փող հատկացրեց, որպեսզի սոցիալապես խոցելի խավերին հատկացվի այդ ընդունիչ սարքերը, սակայն հետո վերլուծություն իրականացվեց, և վարչապետի որոշեց լրացուցիչ գումար հատկացնել, որպեսզի ևս 60 հազար կցորդ սարքեր բաժանվեն, ընդ որում՝ նախորդ տարի 48 հազար հատկացում եղավ, ամբողջությամբ բաժանվել է։ Քանի որ վարչապետը տեսավ, որ ըստ էության աշխատեց ծրագիրը, որոշում կայացրեց հատկացնել ևս գումար։ Մոտակա օրերին մենք սպասում ենք մոտ 60 հազար հատի մատակարարում, դրանց բաշխումը կիրականացվի շատ կարճ ժամանակում։ Քանի որ մեխանիզմը խիստ որոշակի է, մենք արդեն փուլային անջատումներ կանենք», - ասաց Առաքելյանը։

Փոխնախարարը շեշտեց՝ թվայնացման գումարները նպատակային են ծախսվել, թվային ազդանշանը հասանելի է երկրի ողջ տարածքում։

«Մենք այսօր կարող ենք ականատես լինել, որ թվային ազդանշանը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում։ Այսինքն, թե երբ կանջատենք մենք անալոգը, որևէ կերպ կապված չի պրոբլեմի հետ։ Ընդամենը կապված է, որ այդ 60 հազարը գա, բաժանվի այն մարդկանց, որոնք խնդիր ունեն ինքնուրույն ձեռք բերելու, և բնականոն կանջատվի ու կազդարարենք, որ ռեֆորմն իրականացվել է», - նշեց Առաքելյանը։

Անալոգային հեռարձակումը սահմանվածից ուշ անջատելու համար Հայաստանը տուգանքի չի ենթարկվի։ «Հայաստանի Հանրապետությունը հուսալի գործընկեր է, և դա պարտավորություն չի, ընդամենը միջազգային միությունը երաշխավորում է որոշակի անալոգի համար նախատեսված շերտերի կառավարումը։ Այսինքն՝ եթե նախկինում, օրինակ, մենք խնդիրներ էինք ունենում հարևան պետությունների հետ, իրենք մի քիչ ուժեղացնում էին սիգնալը, կային կարգավորիչ մարմիններ, որին կարող էինք դիմել և վեճերը լուծել։ Ինքն 2016 թվականի ավարտին ասում է՝«իմ առաքելությունն այդ ոլորտում դադարում է»։ Ինչ վերաբերում է մեր պարտավորություններին, դրանք լիարժեք կատարված են», - հայտարարեց փոխնախարարը։

XS
SM
MD
LG