Մատչելիության հղումներ

ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ կանցկացնի


ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը, մրցույթում հաղթած զորակոչիկները ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) hightechcs@mil.am հասցեով: Մանրամասների համար կարելի է զանգել +374 10 294416 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG