Մատչելիության հղումներ

logo-print

«Ռոսատոմ»-ը «պատրաստ է վերցնել ՀԱԷԿ-ի բանեցված վառելիքը»


ՀԱԷԿ, արխիվ

ՀԱԷԿ, արխիվ

«Ռոսատոմ»-ը պատրաստ է պահպանության և վերամշակման վերցնել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) բանեցված միջուկային վառելիքը: Այդ մասին այսօր հայտարարել է ռուսաստանյան պետական կորպորացիայի՝ ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի և միջուկային ու ռադիացիոն-վտանգավոր օբյեկտները շահագործումից հանելու ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Օլեգ Կրյուկովը:

«Ինչ վերաբերում է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու մասին միջազգային պայմանագրերին՝ այն պետք է վերադարձվի (արտադրող երկիր): Միանգամայն հնարավոր է վերամշակել Հայաստանից վառելիքը», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրյուկովը «Ատոմէքսպո-2016» համաժողովին:

Նրա խոսքով՝ բանակցություններ ընթանում են, սակայն դրանք «դեռևս կոնկրետ ուրվագծեր չունեն, այժմ վառելիքը գտնվում է Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG