Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին առաջիկա ընտրությունների հետ կապված «որևէ անձնական նպատակ չունի»


Բիձինա Իվանիշվիլին ասուլիս է տալիս Վրաստանի վարչապետի պաշտոնում, մայիս, 2013թ․
Բիձինա Իվանիշվիլին ասուլիս է տալիս Վրաստանի վարչապետի պաշտոնում, մայիս, 2013թ․

Հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի ամենահարուստ քաղաքացին` «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի երկրի բոլոր շրջաններ, նաև հանդես կգա հեռուստատեսային ելույթներով: Այս մասին հայտարարել է ինքը Իվանիշվիլին այսօր հրապարակված ուղերձում` հատուկ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունների հետ կապված «որևէ անձնական պլաններ ու նպատակներ չունի»:

«2012-ին մենք հաղթեցինք` իշխանությունից հեռացնելով մարդկանց այն խմբին, որը տարիներ շարունակ ցանկանում էր վերացնել դարերով ձևավորված վրացական ֆենոմենը: Համոզված եմ, որ այս անգամ էլ հաջողությունը կուղեկցի մեզ», - նշել է Իվանիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG