Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու մայիսի 31-ին կայանալիք Ադրբեջան-ՆԱՏՕ նիստին։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Հյուսիսատլանտյան խորհրդում, մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Գործակալության փոխանցմամբ, Բրյուսել այցի շրջանակներում նախատեսված է նաև Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ղարաբաղյան կարգավորման միջնորդները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մայիսի 31-ին Բրյուսելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG