Մատչելիության հղումներ

logo-print

ԱՆ. Արման Լազգիյանի առողջական վիճակում առկա է թեթևակի դրական տեղաշարժ


Ապրիլին Լեռնային Ղարաբաղի մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած, այժմ Համբուրգում բուժվող 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը, ինչպես փոխանցում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ:

«Բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Այսօր կիրականացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք», - ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: «Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Լազգիյանը Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկա տեղափոխվեց անցյալ շաբաթավերջին։ Հայաստանի առողջապահություն նախարարությունը հաղորդեց, որ ամեն օր մանրամասն տվյալներ է ստանալու վիրավոր զինծառայողի բուժման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG