Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահի դուստրը՝ խորհրդարանի վերին պալատի անդամ


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մեդալով պարգևատրում է դստերը՝ Օզոդա Ռահմոնին, օգոստոս, 2015թ․

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը մեդալով պարգևատրում է դստերը՝ Օզոդա Ռահմոնին, օգոստոս, 2015թ․

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը ընտրվել է խորհրդարանի վերին պալատի անդամ:

38-ամյա Օզոդա Ռահմոնը այս տարվա հունվարից աշխատում էր նախագահի աշխատակազմում:

Տաջիկստանում ի տարբերություն խորհրդարանի ստորին պալատի՝ վերին պալատում օրենսդիրները չեն ընտրվում ուղղակի ընտրությունների միջոցով․ 33 սենատորներից 25-ը ընտրվում են տարածաշրջանի, քաղաքի և շրջանի պատգամավորների գաղտնի քվեարկությամբ, մյուս 8-ին նշանակում է երկրի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG