Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմության գլխավոր բանակցողը հրաժարական կտա


Մոհամեդ Ալուշ, ապրիլ, 2016թ․

Մոհամեդ Ալուշ, ապրիլ, 2016թ․

Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի գլխավոր բանակցող Մոհամեդ Ալուշը հրաժարական կտա՝ ի նշան Ժնևում միջսիրիական բանակցությունների ձախողման դեմ բողոքի:

Ալուշի խոսքով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում «զգալ սիրիացի ժողովրդի արյան կարևորությունը, որը շարունակում է տառապել ռեժիմի և նրա դաշնակիցների գործողություններից», և ի վիճակի չէ վերջ տալ սիրիացի ժողովրդի տառապանքներին:

Ապրիլին Ժնևում ավարտվել է միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը: ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, նոր փուլը կսկսվի հուլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG