Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին ևս իրավիճակը հանգիստ է․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG