Մատչելիության հղումներ

ՀՖՖ․ Հայաստան - Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են խփած գոլը, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են խփած գոլը, արխիվ

Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է: Այդ մասին երեկ ուշ երեկոյան իր պաշտոնական կայքէջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են», - հայտարարել է ֆեդերացիան՝ կոչ անելով «ԱՄՆ-ում և հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գտնվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG