Մատչելիության հղումներ

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում


Գործընկերները շնորհավորում են Ալի Լարիջանիին

Գործընկերները շնորհավորում են Ալի Լարիջանիին

Իրանի խորհրդարանի խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանին այսօր ժամանակավորապես ընտրվել է նույն պաշտոնում: 290 ձայներից Լարիջանին ստացել է 173-ը: Նրա մրցակիցը՝ ռեֆորմիստ Մոհամմադ Ռեզա Արեֆը ստացել է 103 ձայն: Մշտական խոսնակի ընտրությունը տեղի կունենա առաջիկա օրերին այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատի պատգամավորների հավատարմագրերը: Փետրվարին ու ապրիլին անցկացված ընտրությունների արդյունքում կազմավորված Իրանի նորընտիր խորհրդարանը առաջին նստաշրջանն է անցկացրել երեկ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, դիմելով օրենսդիրներին, բարձր է գնահատել Լարիջանիի դերը Միացյալ Նահանգների հետ միջուկային պայմանավորվածություն ձեռք բերելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG