Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Շփման գծում հրադադարը խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից


Հայ սահմանապահը մարտական դիրքում, արխիվ
Հայ սահմանապահը մարտական դիրքում, արխիվ

Մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ)»:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ էլ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել:

«Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ», - նշված է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG