Մատչելիության հղումներ

logo-print

Ալի Ահմեդով. «Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց է նկատվում»


Ալի Ահմեդով, արխիվ

Ալի Ահմեդով, արխիվ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց է նկատվում»: Այս մասին, ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը՝ սահմանամերձ Թերթերի շրջան կատարած այցի ժամանակ:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ինքն էլ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: «Տվյալ հարցի վերաբերյալ նախագահ Ւլհամ Ալիևը բազմիցս արտահայտել է և՛ ժողովրդի դիրքորոշումը, և՛ պետության, և՛ անձամբ իր: Մենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով, առանց արյունահեղության կարգավորելու կողմնակից ենք»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը, շարունակելով՝ «Սակայն, պայմանով, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն և վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակառակ դեպքում, հակամարտության կարգավորման հիմնական գործոնը կդառնա ադրբեջանական բանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG