Մատչելիության հղումներ

logo-print

Ցիպրասը Պուտինի հետ ասուլիսին անարդյունավետ է համարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները


Ալեքսիս Ցիպրաս և Վլադիմիր Պուտին, Աթենք, 27-ը մայիսի, 2016թ․

Ալեքսիս Ցիպրաս և Վլադիմիր Պուտին, Աթենք, 27-ը մայիսի, 2016թ․

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն անարդյունավետ են, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Մենք բազմիցս ենք ասել, որ սառը պատերազմի հռետորաբանությունը, պատժամիջոցներն անարդյունավետ են, լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ցիպրասը Աթենքում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Առաջիկա շաբաթներին Եվրամիությունը քննարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը: Պատժամիջոցները սահմանվել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանն ի պատասխան: Մի շարք եվրոպացի առաջնորդներ արդեն կողմ են արտահայտվել պատժամիջոցների երկարաձգմանը: Ցիպրասի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Պուտինը Ղրիմի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակի հարցը մեկընդմիշտ փակված է և քննարկման ենթակա չէ: «Դա Ղրիմում ապրող մարդկանց պատմական որոշումն է, և որևէ քննարկում այդ հարցի շուրջ Ռուսաստանը չի անցկացնի»,- ասել է նա:

Պուտինի՝ ուրբաթ օրը մեկնարկած այցը համարվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանի առաջնորդի առաջին այցը Եվրամիության անդամ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG