Մատչելիության հղումներ

Դատախազությունն ամփոփել է ընտրախախտումների փաստերով արված աշխատանքը


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Մայիսի 27-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն` զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազությունը:

«Հարուցվել է 79 քրեական գործ, 47 քրեական գործ 51 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 քրեական գործով 56 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 31 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական և հետաքննական մարմինների կողմից 504 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 39 քրեական գործով 43 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG