Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Հալեպի «Վերժին Կյուլպենկյան» ծերանոցը, հայուհի է զոհվել


«Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի շենքը հրթիռակոծումից հետո
«Վերժին Կյուլպենկյան» ծերանոցի շենքը հրթիռակոծումից հետո

Երկու օր է՝ ահաբեկչական զինյալ խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մասնավորապես, ռմբահարվել է «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցը, որը ծերանոցի էր վերածվել: Զոհվել է ծերանոցի աշխատողներից Մարալ Քյուլլիկյանը։

Հայ բնակիչների շրջանում նաև վիրավորներ կան՝ Զարեհ քահանա Շաքարյան և ծերանոցի խնամակալ Ժակ Հադադ: Կառույցը լրջորեն վնասվել է: Ծերանոցի բնակիչներն այժմ տեղավորվել են նկուղային հարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG