Մատչելիության հղումներ

logo-print

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու գործով ձերբակալվել է Արտակ Գալստյանը, ով առավել հայտնի է Վանոյի Արտակ մականունով:

Ծառայության փոխանցմամբ, վերջինս կասկածվում է 2015 թվականի աշնանը «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, «Անալիտիկ» կայքի ղեկավարության դեմ մայիսի սկզբին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (ԿՀԴՊ ԳՎ) հաղորդում էր տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին խոսնակ, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ «Անալիտիկ» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար Ազգային ժողովի պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ»:

«Անալիտիկ» կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ», նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG