Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ավտովթարից ՀՀ քաղաքացիներ են տուժել


Վրացական ոստիկանության ավտոմեքենա, արխիվ

Վրացական ոստիկանության ավտոմեքենա, արխիվ

Առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ երեկ ժամը 19:30-ի սահմաններում Թբիլիսիի Փոնիջավա վարչական շրջանում Mercedes mini van մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ГАЗель մակնիշի երթուղային տաքսուն, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Mercedes mini van մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է (միջին տարիքի կին), 1982 թվականին ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թվականին ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թվականին ծնված Արտյոմ Տ.-ը և ГАЗель մակնիշի ավտոմեքենայից մեկ ուղևոր (Վրաստանի քաղաքացի) հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի Օրտաչալա թաղամասի New Hospitals բժշկական կենտրոն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG