Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»․ Ընդունված ԸՕ-ն ավելի է նվազեցրել ընտրությունների նկատմամբ վստահությունը


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը: Այդ մասին ասված է չորեքշաբթի օրը Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:

Ընդհակառակը, ըստ ընդդիմադիր կուսակցության այսօր տարածած հայտարարության, ներմուծելով 13 ընտրատարածքների մեխանիզմը՝ իշխանությունները մեծացրել են մեծամասնական համակարգի ծավալը և այն կապել համամասնականի հետ:

«Հաշվի առնելով տեղի ունեցած անընդունելի գործընթացը», «Ժառանգություն»-ը հայտարարում է, որ ընդունված օրենսգիրքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլև հակառակը` ավելի է նվազեցրել այն, Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության և հասարակական դաշտի հետ համախոհության, այն մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության և ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար:

«Նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության և նրան աջակցողների վրա», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG