Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեին չի հաջողվում հավատարմագրվել ՄԱԿ-ում՝ նաև Ադրբեջանի պատճառով


Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Լրագրողների պաշտպանության կոմիտեի լոգոն

Ռուսաստանը, Պակիստանը և Ադրբեջանը այն երկրների շարքում են, որոնք արգելափակել են Լրագրողների պաշտպանության կոմիտեին ՄԱԿ-ի հավատարմագրի տրամադրումը:

Ոչ կառավարական կազմակերպություններին հավատարմագրող ՄԱԿ-ի կոմիտեն երեկ 10 ձայնով՝ 6-ի դեմ, մերժել է Լրագրողների պաշտպանության կոմիտեին խորհրդատվական կարգավիճակի տրամադրումը, որն անհրաժեշտ է բաց նիստերին և կոնֆերանսներին, այդ թվում՝ Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի նիստերին մասնակցելու համար:

Կազմակերպության գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը հայտարարել է, որ մամուլի ազատության հետ կապված խնդիրներ ունեցող մի խումբ երկրներ բյուրոկրատական քաշքշուկների միջոցով խափանում են իրենց արատավոր քաղաքականությունը մեղմելու ցանկացած ջանք:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտնել է, որ Միացյալ Նահանգները բողոքարկելու է կոմիտեի որոշումը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում: «Գնալով ակնհայտ է դառնում, որ ոչ-կառավարական կազմակերպությունների կոմիտեն ավելի ու ավելի է գործում որպես հակա-ոչ-կառավարական կազմակերպությունների կոմիտե», - հայտարարել է Փաուերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG