Մատչելիության հղումներ

Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:

«ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG