Մատչելիության հղումներ

Թաթոյանը Ստրասբուրգում հատուկ համաժողովի է մասնակցում


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այլ հարցերի հետ միասին, համաժողովը նվիրված է ռասայական ատելության կանխարգելման խնդիրներին, ինչպես նաև օրենսդիր մարմինների հետ համագործակցությանը:

Համաժողովի ընթացքում կարևորվել է օմբուդսմենի հաստատության դերը ռասայական, էթնիկական պատկանելիության հիմքով ատելության դեմ պայքարում:

Արման Թաթոյանն ընդգծել է ատելության բացառման ուղղությամբ առավել ակտիվ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի միջազգային բոլոր իրավասու կառույցների համատեղ ջանքերով: Ըստ նրա՝ այդպիսի քայլեր չձեռնարկելը վտանգավոր է ողջ Եվրոպայի խորհրդի իրավապաշտպան համակարգի համար և անխուսափելիորեն ստանում է այնպիսի դաժան դրսևորումներ, ինչպիսին են խոշտանգումները, անդամահատումները և այլն:

Քննարկվել են նաև Եվրախորհրդի իրավական չափանիշները ատելության բացառման ոլորտում, անընդհատ փոփոխվող մարտահրավերներին համապատասխան նոր չափանիշներ սահմանելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG