Մատչելիության հղումներ

Չինական ընկերությունը կկառուցի «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածը


Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շահագործման հանձնված հատված, արխիվ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շահագործման հանձնված հատված, արխիվ

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև երեկ ստորագրվել է կապալային պայմանագիր` 59 միլիոն 955 հազար 938,46 դոլար ընդհանուր արժեքով:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։ Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 ճանապարհի կառուցմանը, ասված է տրանսպորտի և կապի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական ընկերությունը:

«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ»-ի փոխնախագահը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018 թվականի սկզբին, և բարձր որակով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հիշեցնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60 կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG