Մատչելիության հղումներ

Քերրի. Մոսկվան կատարեց Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կարևոր մասը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Նադեժդա Սավչենկոյին ազատելով, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի, Մոսկվան կատարեց Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կարևոր մասը։

«Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատելը Մինսկի համաձայնագրի կատարման կարևոր քայլերից մեկն է։ Այն պետք է խթան հանդիսանա մյուս պարտավորությունները կատարելու համար», - BBC-ի փոխանցմամբ, ասել է պետքարտուղարը, թվարկելով նաև չկատարված պարտավորությունները՝ «դադարեցնել կրակը Արևելյան Ուկրաինայում, անցկացնել ընտրություններ ուկրաինական օրենսդրության և ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան, տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա զորքերը, դիպուկահարներին և զինտեխնիկան, ինչպես նաև Ուկրաինային վերադարձնել արտաքին սահմանագծի լիարժեք վերահսկողությունը»։

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին՝ նաև ազատ արձակել բոլոր պատանդներին և անօրինական ձերբակալվածներին։

Հիշեցնենք, Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանը Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման՝ երկու ռուս լրագրողների սպանության գործով: Ռուսաստանյան իրավապահ մարմինները երեկ ուկրաինացի օդաչուին փոխանակեցին Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ, որոնց Ուկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG