Մատչելիության հղումներ

logo-print

ՊԲ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել՝ «չպարզված հանգամանքներում»


Երեկ ժամը 18:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ-ի 19-ամյա զինծառայող Վահե Արգամի Եղոյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի քննչական կոմիտեն փոխանցում է, որ շարքային զինծառայողը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG