Մատչելիության հղումներ

Ճապոնիայում մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը


Մեծ յոթնյակի նախորդ գագաթնաժողովի մասնակիցները, Բավարիա, Գերմանիա, 7-8-ը հունիսի, 2015թ․
Մեծ յոթնյակի նախորդ գագաթնաժողովի մասնակիցները, Բավարիա, Գերմանիա, 7-8-ը հունիսի, 2015թ․

Այսօր Ճապոնիայի Իսե Սիմա շրջանում մեկնարկում է Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, պետությունների հրավիրյալ առաջնորդներ։

Օրակարգում գլխավոր թեման համաշխարհային տնտեսությունն ու դրա զարգացմանն ուղղված ջանքերն են: Կքննարկվեն նաև կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Ի դեպ, ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կայցելի Հիրոսիմա՝ դառնալով ամերիկացի առաջին նախագահը, ով այնտեղ է ժամանում 1945 թվականի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG