Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահին


 Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին: Սերժ Սարգսյանի խոսքով, բանաձևի ընդունումը ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել:

«Բունդեսթագի փոխնախագահը մեծապես կարևորել է իր երկրի խորհրդարանում նման քննարկումները և ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի էությունն ու նպատակը», - ասված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Էդելգարդ Բուլմանը նաև հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հեռանկարի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերի մասին:

«Նախագահ Սերժ Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է առկա իրավիճակը և հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG