Մատչելիության հղումներ

Բնակարաններ՝ առաջնագծում զոհված երեք զինծառայողների ընտանիքներին


Առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքը, 13-ը ապրիլի, 2016թ.
Առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքը, 13-ը ապրիլի, 2016թ.

Երևանի ավագանու այսօրվա որոշումներով՝ բնակարաններ են հատկացվել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` չորս անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան։ Առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան: Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` երեք անձից բաղկացած ընտանիքին Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ. 10 շենքում հատկացվել է 60.63 քմ մակերեսով բնակարան:

Ավագանու այսօրվա նիստին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված և զոհված երևանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG