Մատչելիության հղումներ

Ստուգվում է Լեհաստանում ՀՀ ԶՈւ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկությունը


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում Հայաստանի զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:

«Հայաստանի զինդատախազության, պաշտպանության նախարարության և Լեհաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում Հայաստանի դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում Հայաստանի Զինված ուժերում մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

Նշենք, որ Լեհաստանում Հայաստանի ԶՈւ-ի համար նախատեսված պահածոների վաճառքի մասին տեղեկությունը հրապարակվեց նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ համապատասխան լուսանկարներով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG