Մատչելիության հղումներ

Ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, վկայաբերելով արբանյակային լուսանկարները, հայտարարել է, որ Սիրիայում՝ Պալմիրայից ոչ հեռու տեղակայված և Ռուսաստանի կողմից օգտագործվող ավիաբազայի վրա հարձակման արդյունքում լուրջ վնաս է հասցվել, ոչնչացվել է չորս ռուսական Ми-24 ուղղաթիռ:

Մայիսի 24-ին գործակալությունը հաղորդել է, որ ոչնչացվել է նաև «շուրջ 20 ավտոմեքենա»:

Մայիսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ավիաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով ռուսական չորս ուղղաթիռների և ռազմամթերքով բեռնված քսան ավտոմեքենաների ոչնչացման մասին:

Stratfor-ը հայտարարում է, որ ուղղաթիռների ոչնչացումը «դաժան ահազանգ է մշտական վտանգի մասին, որին Ռուսաստանը բախվում է Սիրիայի իր առաքելության ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG