Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանի իշխանությունները սկսել են Իդոմենի շրջանից փախստականների տեղահանումը


Հունաստանի իշխանությունները երեքշաբթի օրը սկսել են Մակեդոնիայի հետ սահմանին՝ Իդոմենի շրջանում գտնվող ժամանակավոր կացարաններից փախստականների տեղահանման գործընթացը:

Ինչպես հայտարարել է փախստականների խնդիրներով հակաճգնաժամային պետական կոմիտեի ներկայացուցիչ Յորգոս Կիրիտսիսը, գործողությունը, որին մասնակցում է ավելի քան 200 ոստիկան, կտևի 7-ից 10 օր: Լրագրողների մուտքը Իդոմենի արգելված է: Հաղորդվում է, որ ոստիկանները ուժ չեն կիրառում:

Ճամբարում շուրջ 8,400 մարդ է տեղակայված: Նրանց, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն հատուկ կառուցված կենտրոններ: Փախստականների մեծամասնությունը Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի քաղաքացիներ են, ովքեր Հունաստան են հասել Թուրքիայից՝ ծովային ճանապարհով:

Ընդհանուր առմամբ ավելի քան 54 հազար փախստական ու միգրանտ է ժամանել Հունաստան այն բանից հետո, երբ բալկանյան երկրներն ու ԵՄ անդամ պետությունները խստացրեցին իրենց սահմանների վերահսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG