Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ևս անձրևներ և ամպրոպներ են սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Վաղը Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 26-29-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում վաղը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 26-29-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG