Մատչելիության հղումներ

Պապի և սունիների առաջնորդի պատմական հանդիպում Վատիկանում


Հռոմի Պապի և ալ-Աժար մզկիթի մեծ իմամի հանդիպումը Վատիկանում, 23-ը մայիսի, 2016թ․
Հռոմի Պապի և ալ-Աժար մզկիթի մեծ իմամի հանդիպումը Վատիկանում, 23-ը մայիսի, 2016թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեկ Վատիկանում պատմական հանդիպում է ունեցել Կահիրեի ալ-Աժար մզկիթի մեծ իմամ շեյխ Ահմեդ ալ-Թայեբի հետ:

Ինչպես ընդգծում են լրատվական գործակալությունները, սա Կաթոլիկ եկեղեցու և սունի մահմեդականների առաջնորդների առաջին հանդիպումն է Վատիկանում:

Հանդիպման մասնակիցները գրկախառնվել են և համբուրել միմյանց: Վատիկանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տևել է շուրջ կես ժամ:

«Մեր հանդիպումն ուղերձ է», - հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Ալ-Աժար մզկիթի տարածած հայտարարությունում ասված է, որ Թայեբը ընդունել է Պապի հրավերը՝ քննարկելու «խաղաղություն տարածելու և գոյակցության ջանքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG